Հայաստանում տեղի ունեցողը կրոնական ինքնավարության կոպիտ ոտնահարում է. Լեգոյդա

30 Հունիսի 2025, 23:30

Քաղաքականություն

Ժողովրդավարական երկրները հռչակում են եկեղեցին պետությունից առանձնացնելու ձևաչափը՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և ներքին կյանքին վերաբերող որոշումների ընդունման ինքնուրույնությունը՝ պետության կողմից դրանց կանոնակարգի հարգմամբ:

Վերջին իրադարձությունները Հայաստանում վկայում են հարաբերությունների այս մոդելի նկատմամբ բացահայտ անտեսման մասին։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Եկեղեցու և հասարակության ու ԶԼՄ-ների հետ կապերի սինոդական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը հայտարարված ժողովրդավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խեղաթյուրում է։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, բավականին միանշանակ, կոշտ, ես կասեի՝ այս ձևաչափի կոպիտ ոտնահարում է, որը հռչակված է որպես ժողովրդավարական հարաբերությունների որոշակի պարադիգմատիկ մոդել։ Պետությունը չի կարող միջամտել ներկրոնական կյանքին»,- նշել է Լեգոյդան։

Նա հավելել է, որ ի վերջո դա բացասական հետևանքներ կունենա։ Պատմության մեջ և գրականության դասական ստեղծագործություններում դրա բազմաթիվ օրինակներ կան:

Հիմա եթերում