Հայաստանում տնտեսական աճ գրանցվել է դրսից եկող ազդակների հաշվին․ Լիլիա Ամիրխանյան
22 Դեկտեմբերի 2023, 23:17
2022 թ-ին տնտեսության իրական հատվածում առաջխաղացում չենք ունեցել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
«2022 թ-ին երբ ունեցանք բարձր տնտեսական աճ, դեռ այն ժամանակ բարձրաձայնում էինք այդ թվում ռիսկերը և մարտահրավերները, իրական գործընթացներում տնտեսության իրական հատվածում առաջխաղացում չենք ունեցել։ Այսինքն՝ այդ աճերը պայմանավորված էին ոչ թե մեր տնտեսության արտադրական կարողության ավելացմամբ, տեխնոլոգիական զարգացման արդյունքում, այլ պարզապես դրսից եկող ազդակների հաշվին»,- նշեց Ամիրխանյանը։
Ըստ տնտեսագետի՝ դրսից եկող ազդակների թուլացման դեպքում, մեր տնտեսությունը կմնա ձեռնունայն։
«Որևէ պահից, երբ այդ ազդակները կթուլանան, մեր տնտեսությունը կմնա ձեռնունայն։ Փաստացի այսօր մենք ականատես ենք լինում այդ կանխատեսումների հետզհետե իրականացմանը։ Եվ այդ արտաքին գործոնների թուլացումը մենք այսօր զգում ենք մակրոտնտեսական մնացած ցուցանիշների վրա»,- եզրափակեց Ամիրխանյանը։