Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 13,2%-ով. ԵԱԶԲ

03 Հունիսի 2024, 20:30

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-ապրիլին աճել է 13,2 տոկոսով։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամենշաբաթյա մակրոտնտեսական զեկույցում։

Մասնավորապես, ըստ ԵԱԶԲ-ի, աճն ապահովել են արդյունաբերության (26,8%), առևտրի (26,7%) և ծառայությունների (3,9%) ոլորտները։

Նշվում է, որ արդյունաբերությունը շարունակում է ապահովել տնտեսական ակտիվության զգալի մասը՝ ոսկու ոսկերչական իրերի արտադրության և արտահանման ընդլայնման հաշվին։

Ըստ աղբյուրի՝ ապրանքների արտահանումը հունվար-մարտին աճել է 2,7 անգամ, իսկ ներմուծումը՝ 2,1 տոկոսով՝ հիմնականում արտաքին առևտրի և ոսկու արտադրանքի վերամշակման աճի հաշվին: