Հայաստանում զբաղվածների մեծ մասն աշխատում է առևտրի ոլորտում. ԵՏՀ
17 Հունվարի 2026, 12:50
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հրապարակել է «Աշխատաշուկա. Եվրասիական տնտեսական միության վիճակագրությունը» ժողովածուն, որն ներառում է 2020-2024 թվականների տվյալները: Փաստաթղթում արտացոլված են աշխատուժի թվաքանակի ցուցանիշները, դրա կառուցվածքն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղվածության ոլորտների, ինչպես նաև գործազրկության մակարդակը:
Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը բաժին է ընկել մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վերանորոգման ոլորտներին: Ռուսաստանում և Բելառուսում առաջատար ոլորտ է դարձել արդյունաբերությունը, իսկ Ղազախստանում և Ղրղզստանում՝ կրթությունը: