Հայաստանը 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

27 Նոյեմբերի 2023, 17:19

Սպորտ

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Ճկասուսեր զենաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

Հիմա եթերում