Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան

26 Փետրվարի 2026, 11:30

Քաղաքականություն

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում։

Նա այս հայտարարությունն արել է դիվանագետների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային բազան ապամոնտաժելու հարցով։

«Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված։ Մենք սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաստատվել են տնտեսական և քաղաքական կապեր», – հավելել է Փաշինյանը։