2025թ-ի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին. Վիկտոր Վասիլև

13 Հուլիսի 2024, 14:46

Քաղաքականություն

Չնայած Հայաստանի որոշմանըՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու և անդամավճար չվճարելու, 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։

Ավելի վաղ, մամուլը գրում էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը «սառեցնելու» և ՀԱՊԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Այնտեղ նշել են, որ կազմակերպության բյուջե վճարումների գծով պարտքեր, այդ թվում՝ Հայաստանի կողմից, նախկինում էլ են եղել»։

Պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք Հայաստանի՝ 2025 թվականի բյուջե վճարումների պլանների մասին, Վասիլևը նշել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։

«2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ընդգծել է Վասիլևը։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը տեսնում է Արևմուտքի բացահայտ փորձերը՝ ցնցելու իրավիճակը կովկասյան տարածաշրջանում և Իրանում։

«Բարդ իրավիճակ է ստեղծվում նաև կովկասյան տարածաշրջանում, որտեղ մենք տեսնում ենք նաև արևմտյան երկրների կողմից իրավիճակը ցնցելու բացահայտ փորձեր։ Բացի այդ, արևմտյան երկրները փորձում են միջամտել Հայաստանի հարևան երկրներում տիրող իրավիճակին, ինչը ևս մտահոգում է ՀԱՊԿ-ին, քանի որ այդ երկրներում իրավիճակի ապակայունացման դեպքում դա կդառնա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների անվտանգության սպառնալիքներից մեկը: Այդ փորձերը տեսանելի են ու ակնհայտ։ Այդ թվում՝ հարևան Իրանի հետ կապված։ Բնականաբար, եթե իրավիճակը Կովկասում ապակայունանա, դա կլինի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության իրական սպառնալիքներից մեկը»,- նշել է Վասիլևը։

Հիմա եթերում