Հայաստանը 2026 թ-ի լավագույն զբոսաշրջային վայրերից մեկն է. The New York Times

15 Հունվարի 2026, 10:00

Մշակույթ

«The New York Times» պարբերականը Հայաստանը ներառել է այն 52 վայրերի ցանկում, ուր արժե այցելել 2026 թվականին: Երկիրը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականն՝ առաջ անցնելով Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից:

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գինու մշակույթին: Լրագրողները հիշեցրել են, որ Հայաստանի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, իսկ այս տարվա մայիսին Երևանում կանցկացվի համաշխարհային գինու խոշորագույն մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը: