«Եթե այսպես շարունակվի, հինգ տարի հետո Հայաստանը չի լինի»․ Մարգարիտա Սիմոնյան

03 Մարտի 2024, 20:11

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է, նա Հայաստանը տանում է դեպի լիակատար կործանման։ Այս մասին ասել է «Россия Сегодня»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ պատասխանելով Ռուսաստանում Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ հայ մասնակիցների հարցին

«Ի՞նչ է պետք անել: Պետք է ուշքի գալ; Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը։ Պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է, նա Հայաստանը տանում է դեպի լիակատար կործանում։ Եթե նա մնա իշխանության ղեկին, և Հայաստանի երիտասարդները, ինչպես նաև մեծահասակները շարունակեն աջակցել նրան, հինգ տարի հետո Հայաստան չի լինի:

Ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղն այլևս չկա այն տեսքով, ինչպիսին այն պետք էր հայերին։ Իսկ Հայաստան ընդհանրապես չի լինի։ Կտեսնեք։ Թող շարունակեն ընտրել Փաշինյանին, եթե նրանց հոգեհարազատ է նման ինքնասպան քաղաքականությունը։ Նրան աջակցող մարդիկ ինքնասպաններ են։ Ես ինքնասպանների տրամաբանությունը չեմ հասկանում, և երբեք չեմ աշխատել հոգեբուժության ոլորտում»,- եզրափակել է Սիմոնյանը։

Հիմա եթերում