Հայաստանը 50 հազար եվրո կտրամադրի Սլովենիային` բնական աղետի հետևանքների դեմ պայքարելու համար

16 Հոկտեմբերի 2023, 14:36

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Սլովենիային։ Գործադիրը հաստատել է 50 հազար եվրո օգնություն` Սլովենիային։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X(թվիթերյան) միկրոբլոգից։

«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը: Որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ-ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել»,- գրել է ԱԳՆ խոսնակը: