Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

15 Հունվարի 2024, 18:35

Քաղաքականություն

Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը: ԱԳՆ-ից, Հայկական ԶԼՄ-ների հարցին ի պատասխան, արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին:

«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։