Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչումը

19 Փետրվարի 2026, 16:10

Մշակույթ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։

«Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։

Շարունակենք միասին բացել նոր հորիզոններ և մեր պատմությունը ներկայացնել այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր ամբողջ աշխարհի համար»,- նշված է կոմիտեի հայտարարությունում։