Հայաստանն՝ աշնանային ճանապարհորդության իդեալական ուղղություն

25 Սեպտեմբերի 2025, 15:55

Մշակույթ

Իտալական «Latitudes Travel» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին՝ որպես աշնանային ճանապարհորդության իդեալական ուղղություն։ Հեղինակների խոսքով՝ աշունն այստեղ վառ զգացմունքների ժամանակաշրջան է, երբ բնությունը փայլում է բազմաթիվ երանգներով, իսկ երկիրը լցվում է մշակութային իրադարձություններով, գաստրոնոմիական բացահայտումներով և ակտիվ հանգստով:

Հոդվածում հիշատակվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են |Discover Armenia from the Sky\ փուչիկների միջազգային փառատոնը, «Արենի» գինու փառատոնը, Երևանի մարաթոնը, ինչպես նաև բնական գոհարներ՝ Դիլիջանի ազգային պարկը, Ստեփանավանի դենդրոպարկը և Ջերմուկ առողջարանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել տեղական խոհանոցին. լրագրողները խորհուրդ են տալիս համտեսել հայկական ավանդական «Ղափամա» ուտեստը և վայելել հայկական գինի գինեգործարաններում:

Հիմա եթերում