Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից. Պեսկով

25 Դեկտեմբերի 2024, 15:47

Քաղաքականություն

Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության կարևոր մասնակից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Պեսկովը։