Հայաստանը ցանկանում է «անջատվել» Ռուսաստանից. ՌԴ ԱՀԾ

12 Նոյեմբերի 2025, 12:33

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով հացահատիկի մի մասը Կիևից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ էր գնում Ռուսաստանից։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով ցանկանում են «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ ծավալով հացահատիկի մի մասը նրանից գնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։