Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից դրոններ և հակադրոնային միջոցներ գնել. The National Interest

27 Դեկտեմբերի 2023, 10:30

Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու հարցում։ Այս մասին հայտնում է «The National Interest»-ի հոդվածի հեղինակը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։

Հեղինակի տեղեկություններով՝ հայկական կողմը հետաքրքրված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց դեմ պայքարի համակարգերի, «երկիր-օդ» տեսակի միջին հեռահարության հրթիռների մասին նոր պայմանագրերի ստորագրմամբ: