Հայաստանը չի կարող Ուկրաինայի հակամարտության երկրորդային զոհը դառնալ. Օկամպո
18 Օգոստոսի 2023, 13:05
Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել արգենտինացի իրավաբան, անկախ միջազգային փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի առցանց ասուլիսը։
«Պետք է փորձեմ հասկանալ՝ ինչպես ԼՂ հայերի հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանում։
Չմոռանանք, որ Միջազգային քրեական դատարանն արդեն պարտադրել է ադրբեջանցիներին՝ բացել Լաչինի միջանցքը և արձանագրել է ԼՂ հայերի պաշտպանության անհրաժեշտությունը: Ես՝ որպես փաստաբան, շատ հստակ կարող եմ արձանագրել այդ պատասխանատվության ծանրությունը և այդ պատասխանատվությունն այսօր պետք է կիսեն աշխարհի ամենամեծ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Նրանք պետք է գան համաձայնության՝ աջակցեն ռուս խաղաղապահներին»,-ասել է Օկամպոն։
Փորձագետի կարծիքով՝ այդ երկրներն ընդհանուր համաձայնությամբ պետք է դադարեցնեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:
«Հայաստանը չի կարող Ուկրաինայի հակամարտության երկրորդային զոհը դառնալ։ Չմոռանանք՝ հայերի ևս մեկ ցեղասպանություն չենք կարող թույլ տալ 2023 թվականին»,-շեշտել է Օկամպոն: