Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ՀԱՊԿ արձագանքը
08 Մայիսի 2024, 20:25
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը, Aysor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասել է Բադալյանը։
Ի դեպ, ՀԱՊԿ-ից արձագանքել են պաշտոնական Երևանի այս հայտարարությանը․
«ՀԱՊԿ-ում տեղյակ են ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։