Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

12 Սեպտեմբերի 2025, 17:18

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին։ Այս մասին News.am-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդել էր ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: