Հայաստանը չպետք է սպասի մինչև 2035-ը․ Մարջանյանը՝ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մասին

11 Մարտի 2026, 23:00

Քաղաքականություն

Հայաստանում մոդուլային ատոմային կայանների կառուցման հեռանկարները դեռևս հիմնավորված չեն։ AlphaNews-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ուղղությամբ կայացված որոշումները դեռ կարող են վերանայվել՝ հաշվի առնելով միջազգային փորձը և առկա փաստերը։

«Այսօր գոյություն չունեն աշխատող մոդուլային կայաններ ոչ Եվրոպայում, ոչ էլ Միացյալ Նահանգներում։ Չկան նաև այնպիսի նախագծեր, որոնք արդեն ստացել են լիարժեք լիցենզիա, ինչպես նաև չեն ընտրվել և լիցենզավորվել դրանց կառուցման հարթակները»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Արա Մարջանյանն ընդգծել է, որ մի շարք երկրներում ակտիվ աշխատանքներ են տարվում այս տեխնոլոգիայի մշակման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում լայնածավալ ծրագրեր են իրականացվում մոդուլային ռեակտորների նախագծման և զարգացման համար։

«Կարծում եմ՝ գործերի բնականոն զարգացման պարագայում ապացուցված տեխնոլոգիաները կհայտնվեն մոտավորապես 2030-2035 թվականներին, ինչը Հայաստանի համար չափազանց ուշ է»,- ասել է նա։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է արդեն իսկ ձեռնարկի շուրջ 1200 մեգավատ հզորությամբ նոր սերնդի ատոմային ռեակտորի կառուցման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում: