Հայաստանը դարձել է ՌԴ գարեջրի խոշորագույն մատակարարներից մեկը

11 Դեկտեմբերի 2025, 10:45

Տնտեսություն և Բիզնես

ՄԱԿ-ի «Comtrade» հարթակի տվյալների համաձայն՝ Հայաստանը հայտնվել է Ռուսաստան գարեջուր արտահանող երկրների տասնյակում։ 2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում երկիրն ավելացրել է մատակարարումները ավելի քան հինգ անգամ՝ հասցնելով 7 միլիոն դոլարի։

Ռուսաստան գարեջրի ներմուծման առաջատարը դարձել է Չինաստանը՝ առաջ անցնելով Գերմանիայից։ Նշված ժամանակահատվածում խմիչքի ներկրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մեկուկես անգամ և հասել գրեթե 33.5 միլիոն դոլարի։