Հայաստանը դառնում է արտաքին ուժերի ծառա. Ալեքսեյ Անպիլոգով

20 Նոյեմբերի 2025, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերություններում ստեղծված իրավիճակը:

«Հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակն այժմ, իհարկե, հեռու է իդեալական լինելուց։ Եվ պետք է հասկանալ, որ առնվազն 5 տարի է, ինչ այս իրավիճակը շարունակվում է. դա հարաբերությունների աստիճանական սառեցում է, ընդ որում՝ հիմնականում հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պետք է հասկանալ, որ իշխանության գալով՝ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր հարցերը լուծում են բացառապես դիվանագիտական ճակատում՝ վերահսկելով դրանք, սակայն դրական առաջընթացները դեռևս բավական քիչ են։

Հիմա Հայաստանը, ես չեմ վախենա այդ պնդումից, աստիճանաբար դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ելնելով այս ազդեցության գոտուց՝ նա, ցավոք, ձեռք չի բերում սեփական սուբյեկտային շահերը, այլ ավելի շուտ դառնում է արտաքին ուժերի ծառան», — կարծում է փորձագետը։

Անպիլոգովը նաև նշել է, որ հեռանալով Ռուսաստանից Հայաստանն իրեն դնում է խոցելի վիճակում իր ոչ բարեկամ հարևանների առաջ։