Հայաստանը դառնում է վիլայեթ. Սերգեյ Մելքոնյան
06 Հոկտեմբերի 2023, 23:45
Հայաստանը դառնում է վիլայեթ։ Այս փաստը Alpha News-ի ուղիղ եթերում արձանագրել է Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Հայաստանը դառնում է վիլայեթ։ Եթե տեսնենք Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը ու արտաքին օրակարգը, դա ընդհանուր թուրքական օրակարգն է։ Երբ մեզ ասում են, որ մենք պիտի չմտածենք Արարատի մասին, պիտի շարունակենք պայքարել Ցեղասպանության շուրջ, պիտի փոխենք մեր մոտեցումը պատմության հանդեպ, նշանակում է , որ մեր ինքնությունը փոխվում է ։
Սա ներքին օրակարգն է։ Ստեղծում են կոնֆիգուրացիա, ըստ պետական քարոզչության, թե իրական թշնամին Ռուսաստանն է, և այս դեպքում Թուքիան լինելու է Հայաստանի դաշնակիցը»,- ասել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այս տարաշծաշրջանում կա 3 գլխավոր ուժ՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։
«Հայաստանը չի ընդունում համագործակցությունը Իրանի հետ ու շարունակում է իր քաղաքականությունը Ռուսաստանի դեմ։ Երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, դե ֆակտո վարչապետ Փաշինյանը չզանգեց Իրան կամ Ռուսաստան, այլ զանգեց Էդոողանին։ Հայաստանը փաստացի դառնում է Թուրքիայի դաշնակից ու վիլայեթ դառնալու ճանապարհին է»,- նշել է Սերգեյ Մելքոնյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանը, որ նոր 15 ռազմական կետեր է ավելացրել Հայաստանի հետ սահմանին, շատ հնարավոր է, որ դրանք օգտագործի հենց Հայաստանի դեմ։