Հայաստանը վաղ թե ուշ կկատարի մեր պայմանները. Ալիև
20 Մայիսի 2025, 15:39
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ադրբեջանական կողմը Հայաստանի առջև երկու պայման է առաջադրել, որոնք նա «վաղ թե ուշ կկատարի»:
«Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերացվի: Նրանք վաղ թե ուշ կհամաձայնեն այդ պայմաններին» — հավելել է Ալիևը: