Հայաստանը դեռևս ուսումնասիրում է գործընկերների կողմից մոդուլային միջուկային ռեակտորների վերաբերյալ առաջարկները
10 Մարտի 2026, 18:00
ՀՀ-ն հանձնառու է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի զարգացմանը։ Այս մասին Փարիզի միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ներկայումս ուշադիր ուսումնասիրում են տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները, չնայած այն հանգամանքին, որ փետրվարի սկզբին նա Վենսի հետ ստորագրել է ամերիկյան մոդուլային ռեակտորների համար պայմանագիր՝ ընդհանուր 9 միլիարդ դոլար արժողությամբ (ներառյալ վառելիքը և ռեակտորի սպասարկումը)։
Փաշինյանը նշել է, որ փոքր մոդուլային ռեակտորներ ընտրելիս Հայաստանը առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման չափանիշներին հավատարմության նկատառումներով։