Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին, քանի որ ցանկանում է հնարավորինս հեռու լինել Ռուսաստանից. Դմիտրի Ժուրավլյով
26 Օգոստոսի 2024, 21:40
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով Հանրապետությունում ատոմակայան կառուցել:
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքում փող ստանալու համար պետք է դառնալ Արևմուտքի մի մասը, ուստի ատոմակայանը կկառուցեն ոչ թե «սարսափելի» ռուսները, այլ «բարի» ամերիկացիները:
«Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին, քանի որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է հեռու լինել մեզանից (Ռուսաստանից)։ Նրանք վստահ են՝ ինչքան լավ բան կա, որ կարելի էր ստանալ մեզանից, իրենք ստացել են, և հիմա իրենց Արևմուտքի հովանավորությունն է պետք, փող է պետք, իսկ դա ավելի լավ է ստանալ Արևմուտքից։ Իսկ Արևմուտքում փող ստանալու համար պետք է դառնալ Արևմուտքի մի մասը, ուստի ատոմակայանը կկառուցեն ոչ թե «սարսափելի» ռուսները, այլ «բարի» ամերիկացիները։ Բայց հարցն այն է, թե որտեղ են նրանք գնելու ակտիվ տարրեր, քանի որ տեխնոլոգիաները տարբերվում են հենց նրանով, որ դրանց էներգետիկ տարրերը և մերը չեն համապատասխանում միմյանց: Չի կարելի մեր կառուցած էլեկտրակայաններում ամերիկյան ձողեր դնել, իսկ ամերիկացիներինում՝ մերը։ Դա լրացուցիչ եկամուտ կլինի Ամերիկայի համար, քանի որ Հայաստանը ստիպված կլինի նրանցից գնել», — ասել է Դմիտրի Ժուրավլյովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է ոչ մեկի հետ չվիճել։
«Մենք փորձում ենք ոչ մեկի հետ չվիճել, այդ թվում՝ այն երկրների, որոնք մեզնից վերցնում են, ինչպիսին Հայաստանն է։ Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, մենք ափսոսանք կհայտնենք, կհիշենք, որ դա այդպես է, բայց ինչ-որ կոշտ քայլեր չեն լինի։ Սկզբունքորեն, Հայաստանն իրավունք ունի ատոմակայան կառուցել նրա հետ, ում հետ ցանկանում է», — եզրափակել է Ժուրավլյովը։