Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով․ Կայա Կալաս
15 Դեկտեմբերի 2025, 13:18
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր կքննարկեն Հայաստանին օգնության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ կանցկացվեն: Այսօր մենք կքննարկենք՝ ինչպես կարող ենք այս հարցում օգնել Հայաստանին: Հայաստանը դիմել է մեզ՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով»,- ասել է նա:
Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը սկսել է ուժեղացնել ապատեղեկատվության արշավը։