Հայաստանը դուրս կգա տրանսպորտային փակուղուց. Իլհամ Ալիև
06 Հունվարի 2026, 11:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով ելք կստանա դեպի Իրանի և Ռուսաստանի երկաթուղիներ: Նրա խոսքով՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում շինարարական աշխատանքների հետ մեկտեղ նախագծեր կիրականացվեն նաև Նախիջևանի ինքնավարությունում:
«Հայաստանը կկարողանա դուրս գալ ներկայիս փակուղուց։ Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև։ Նախիջևանի տարածքով Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի տարածքով ՝ Ռուսական երկաթուղիներ։ Դա ձեռնտու է բոլոր կողմերին. տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքականապես պարտված է համարում, դա իր խնդիրն է։ Բայց եթե պրագմատիկ նայենք, ամեն մեկն իր համար օգուտ կտեսնի», — նշել է Ալիևը։