Շինարարական աշխատանքների ծավալով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում երկրորդ տեղում է
22 Ապրիլի 2025, 14:38

Շինարարական աշխատանքների ծավալով Հայաստանը կրկին Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում առաջատարների եռյակում է:
2025 թվականի հունվար-փետրվարին ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,1%-ով:
Աճը նկատվել է Միության բոլոր երկրներում։ Ամենաբարձր ցուցանիշը Բելառուսում է (15,6%), որին հաջորդում են Հայաստանը՝ 13,3%-ով, Ղազախստանը՝ 12,8%-ով, Ղրղզստանը՝ 12,1%-ով և Ռուսաստանը՝ 9,8% — ով։
