Հայաստանը ՀՆԱ-ի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերով առաջատարն Է ԵԱՏՄ-ում
14 Օգոստոսի 2024, 17:35
Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճի տեմպը, ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ-ի) մակրոտնտեսական հետազոտության տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 10,4 տոկոս:
Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵԱԶԲ անդամ երկրների շարքում։ Բելառուսում իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 5%, Ղազախստանում 3,3%, Ղրղզստանում 8,1%, Ռուսաստանում 4,7%, Տաջիկստանում 8,2%:
Հայաստանում արդյունաբերական արտադրության աճի տեմպերը նույնպես ամենաբարձրն են։ Հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 18,2%: Բելառուսում այդ ցուցանիշը հասնում է 7,1%-ի, Ղազախստանում՝ 2,8%-ի, Ղրղզստանում՝ 1%-ի, Ռուսաստանում՝ 4,4%-ի, Տաջիկստանում՝ 11,5%-ի։