Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից

29 Նոյեմբերի 2024, 20:48

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մինչև 2025 թվականի հունիսի 15-ը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան և Ռուսաստան 27 հազար տոննա ծավալով կարագի ներկրման համար։ Այս մասին ասվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրության մեջ:

«ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնության մասին՝ Հայաստան ներմուծվող կարագի ներմուծման մաքսատուրքից 2 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, իսկ ՌԴ՝ 25 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։ Մաքսային-սակագնային կարգավորման նշված միջոցը կգործի փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը», — ասված է հաղորդագրության մեջ։

ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովն անդրադառնալով որոշմանը՝ նշել է․ «Միջոցառման ներդրումն անհրաժեշտ է ներքին շուկայում կարագի լրացուցիչ մատակարարում ապահովելու համար՝ թանկացումները զսպելու և դեֆիցիտից խուսափելու համար։ Մատակարարվող կարագը կարող է օգտագործվել սննդամթերքի արտադրության և մանրածախ առևտրում իրացման համար»։