«Հայաստանը եկել է ընդունելու մեր օրակարգ»՝ այսպես են մտածում թուրքերը. Սերգեյ Մելքոնյան

05 Հունիսի 2023, 17:35

Կարծիք

«Էրդողանի երդմնակալության արարողությանը Փաշինյանի մասնակցության վերաբերյալ դժվարանում եմ որևէ փաստ նշել, որը կհիմնավորի, որ այդպիսի քայլը բխում էր Հայաստանի պետական կամ ազգային շահերից»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ այս քայլը չի խոսում այն մասին, թե երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են: Մելքոնյանն ընդգծում է՝ Հայաստանը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունների լավացումը միայն մեզ է պետք:

«Փաստացի Փաշինյանին երկրորդ շարքում՝ Ալիևի հետևում, նստեցնելով, Թուրքիան ցույց տվեց, որ Հայաստանը Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չունի»:

Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը շեշտում է՝ թուրք հասարակության ընկալումներում պատկերը հետևյալն է.

«Մենք հաղթել ենք այս պայքարում, իսկ Հայաստանը եկել է ու փաստացի ընդունել թուրքական օրակարգը»: