Հայաստանը երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում

30 Մայիսի 2023, 10:45

Սպորտ

Ավանդական կարատեի՝ 8-9 տարիքային խմբի մարզիկներ Վահան Օհանյանը և Միլենա Գաբրիելյանը նվաճել են Եվրոպայի՝ երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Վահան Օհանյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն՝ երկու մրցաձևում նվաճելով ոսկե մեդալ: Միլենա Գաբրիելյանը դարձել է փոխչեմպիոն՝ մեկ մրցաձևում նվաճելով արծաթե մեդալ։

Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել Եվրոպայի 36-րդ առաջնությունում, որն անցկացվում էր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում: