Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ դառնում է ռուսների ամենասիրելի ուղղությունը
21 Հունվարի 2024, 16:32
Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղությունը։ Այս մասին հայտնում է OneTwoTrip ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թվականին Հայաստան է եկել ավելի քան 2,3 միլիոն ռուս (17,8%)։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիան (14,1%) և Ղազախստանը (10%)։
Հարևան Վրաստանը, որի հետ օդային հաղորդակցությունը վերսկսվել է միայն անցյալ տարվա մայիսին, 10-րդ տեղն է զբաղեցրել առաջին հորիզոնականում։