Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի ընդհանուր ապագա. Euronews-ի համատեղ հարցազրույցը

10 Դեկտեմբերի 2025, 22:51

Քաղաքականություն

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դոհայում համատեղ հարցազրույց են տվել «Euronews»-ին: Նրանք նշել են, որ խաղաղության շուրջ բանակցությունները Եվրամիության աջակցությամբ սկսել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին բախումից հետո, որի ավարտը խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։

Հիքմեթ Հաջիևը և Արմեն Գրիգորյանը հայտարարել են, որ հակամարտությունը փակված է, խաղաղությունը հաստատված է, և երկրներն անցնում են համատեղ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

«Մենք կառուցում ենք վստահության պատ և աշխատում ենք հանուն ապագա սերունդների»,- ընդգծել են նրանք։

Նշել են նաև, որ քննարկումների կենտրոնում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը, որը կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը և ուժեղացնել տնտեսական համագործակցությունը։