Հայաստանը և Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել

18 Հուլիսի 2024, 14:13

Քաղաքականություն

Առնվազն 5 երկրներ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել: Այս մասին «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ՇՀԿ Քարտուղարությունում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգող Մեհրդադ Քիաեին։ Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան:

«Մի քանի երկրներ անդամակցության հայտ են ներկայացրել, ներառյալ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը եւ այլն։ Այդ երկրները (բացի Բանգլադեշից) ցանկանում են փոխել երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակը դիտորդով։ Մենք, ըստ էության, պատրաստ ենք դիտարկել այդ հարցը եւ համապատասխան հայտատուների եւ կազմակերպության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ գալ մի ինչ-որ եզրահանգման»,- ասել է Մեհրդադ Քիաեին։

Նրա խոսքով՝ «սկզբում նրանք պետք է դառնան դիտորդներ եւ դրանից հետո միայն կարող են լինել լիարժեք մասնակիցներ»։

Հիմա եթերում