Հայաստանը և ևս երկու երկիր ծանրամարտի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել

12 Հունիսի 2023, 19:00

Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ ծանրամարտի Աշխարհի 2024 թվականի առաջնությունը կկայանա Բահրեյնում։

Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Այս տարի Հայաստանը հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար:

Ծանրամարտի ԱԱ-2024-ը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։