«Հայաստանը և հարակից անվտանգության խնդիրները» խորագրով գրքի շնորհանդես՝ Նոր Ջուղայում

06 Հունիսի 2023, 17:35

Հայեր

Մայիսի 31-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում տեղի է ունեցել «Հայաստանը և հարակից անվտանգության խնդիրները» խորագրով գրքի շնորհանդեսը: «Ալիք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի թղթակիցը:

Հինգ գլխից բաղկացած պարսկերեն այս գրքի համահեղինակներն են՝ Իսլամական Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, Կովկասի և տարածաշրջանի հարցերի շուրջ տասնյակ հոդվածների հեղինակ, Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը և Իսլամական Ազատ համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական, դիվանագիտական և այլ թեմաներով բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ դոկտ. Բաշիր Էսմայիլին: