«Հայաստանը և տարածաշրջանն ընտրությունից առաջ» թեմայով քննարկում՝ Լոս Անջելեսում

13 Նոյեմբերի 2025, 13:30

Կարծիք

Էդգար Էլբակյանն ու Վարուժան Գեղամյանը Լոս Անջելեսում անցկացրել են «Հայաստանը և տարածաշրջանն ընտրությունից առաջ» թեմայով քննարկում։

«Կարծում եմ` այստեղի մեր ժողովուրդը խնդիր ունի ճիշտ խոսք լսելու, լավ խոսք լսելու, այսինքն՝ Հայաստանի իրական իրավիճակին ծանոթանալու։ Սա բացառիկ առիթ է, երբ մեր փորձագետները գալիս են այստեղ, և մենք օգտվում ենք այդ առիթից, որպեսզի կարողանանք լսարանին հաղորդակից դարձնել այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեության անդամ Լալա Երեմյանն իր հերթին ընդգծել է՝ նման քննարկումները առիթ են Հայաստան-Սփյուռք կապը պահպանելու համար։

«Հասկացանք Սփյուռքում ճիշտ գիտական մտքի և խոսքի տարածման դերը, կարևորությունը, քանի որ դրա պակասը շատ էր զգացվում։ Մենք հեռու ենք հայրենիքից, դժվար է այդ կապերը պահելը, զբաղված ենք լինում, բայց սա թեկուզ փոքր, բայց առիթ էր այդ կապը պահպանելու»,- ասել է Երեմյանը։