Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղարը կոչ է արել «կտրուկ եզրակացություններ» չանել

27 Նոյեմբերի 2023, 11:41

Քաղաքականություն

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որրի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- ասել է նա։

Նախօրեին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը:

Հիմա եթերում