Հայաստանը «գինու հայրենիք» տիտղոսի թիվ 1 հավակնորդն է. «Forbes»
04 Սեպտեմբերի 2025, 10:48
Ամերիկյան «Forbes» ամսագիրը գրել է հայկական գինեգործության մասին և երկիրն անվանել «գինու ծննդավայրի շուրջ վեճի նոր թագակիր»
«Հայկական գինու պատմությունն ընդգրկում է 6000 տարի՝ Արենի-1 քարանձավից՝ աշխարհի ամենահին գինեգործարանից մինչև ժամանակակից վերածնունդ, որը փոխում է նրա գլոբալ ապագան»,-գրել է լրագրող Լեյն Ռենդոլֆը:
«Forbes»-ը նաև նշել է այն բրենդները, որոնք ձևավորում են Հայաստանի նոր գինու քարտեզը․
— «Zorah Wines»- Արենի խաղողը հնեցնում է կարասներում և ստանում է միջազգային մրցանակներ։
— «InVino»-ն- Երևանի առաջին գինու բարն է, որտեղ գինու մշակույթը դարձել է քաղաքային կյանքի մասը,
— «Gevorkian Winery»- Փորձարկումներ է անում՝ ստեղծելով փրփրուն գինի և վերակենդանացնելով հնագույն տեխնոլոգիաները։
— «Krya» — վերականգնում է Վայոց Ձորի լքված խաղողի վազերը: