Հայաստանը համաշխարհային ժառանգության լավագույն ուղղությունների ցանկում է
05 Հոկտեմբերի 2025, 10:30
Հայաստանը դարձել է World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի դափնեկիր և ընդգրկվել 2025 թվականի համաշխարհային ժառանգության լավագույն ուղղությունների ցանկում (Best World Heritage Destination-2025):
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-25-ը Իտալիայի Սարդինիա կղզում:
World Travel Awards-ը, որը ստեղծվել է 1993 թվականին, համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր ճանաչումներից մեկը և ստացել է «Զբոսաշրջության Օսկար» անունը։ Մրցանակը նպատակ ունի խրախուսել ճանապարհորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ակնառու նվաճումները՝ նշելով աշխարհի լավագույն ընկերությունները, ապրանքանիշերը և ուղղությունները: