Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել. Ղազախստանի ԱԳՆ
29 Փետրվարի 2024, 14:05
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն:
«Մենք դե ֆակտո տեսնում ենք Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին։ Որևէ իրավաբանական գործողություն անդամակցությունը դադարեցնելու մասին Հայաստանը, որքան գիտեմ, չի նախաձեռնել։ Այսինքն՝ դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Վասիլենկոն: