Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ երկրների II խաղերին

08 Հուլիսի 2023, 08:17

Սպորտ

Բելառուսի 11 քաղաքներում օգոստոսի 4-ից 14-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների II խաղերը 20 մարզաձեւերում, գրում է ՏԱՍՍ-ը։

Խաղերին մասնակցությունը հաստատել են Համագործակցության բոլոր ինը երկրները, ինչպես նաև ԱՊՀ-ից դուրս գտնվող 9 երկրները։ Դրանց թվում են Մոնղոլիան, Վիետնամը, Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հավատարմագրման համակարգով արդեն անցել են ավելի քան երկու հազար մարզիկներ 18 երկրներից։