Հայաստանը հաստատել է մասնակցությունը Միացյալ մշակույթների միջազգային ֆորումին
03 Օգոստոսի 2024, 22:34
Հայաստանի ներկայացուցիչները հաստատել են իրենց պաշտոնական մասնակցությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միացյալ մշակույթների միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք ստացել ենք բազմաթիվ հաստատումներ նախարարների և փոխնախարարների պաշտոնական մասնակցության վերաբերյալ։ Դա և՛ Չինաստանն է, և՛ Կուբան, և՛ Շրի Լանկան, և մեր ամենամոտ հարևանները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մերձդնեստրը»,- ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին համաժողովին մասնակցել են 50 օտարերկրյա պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 29-ը՝ նախարարների մակարդակով։ Հաշվի առնելով արտասահմանյան խոսնակներին՝ ներկայացվել է 73 երկիր։