Հայաստանը հայտնվել է այն երկրների եռյակում, որտեղ 2023-ին ռուսաստանցիներն ամենաշատ ընկերություններ են բացել

19 Հունվարի 2024, 00:25

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների թոփ-3-ում, որտեղ 2023 թվականին ռուսաստանցիներն ամենաշատ ընկերություններ են բացել։ Forbes-ի համար «Ֆինիոն» ընկերության վերլուծաբանների հաշվարկներով՝ անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ռուսաստանցիների կողմից երկրում բացված ձեռնարկությունների թիվը կազմել է 3 400, այդ թվում՝ մոտ 2 000 անհատ ձեռնարկատեր։

Ըստ այդ տվյալների՝ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բացել են 7 328 բիզնես սուբյեկտ, այդ թվում՝ 4 983 ԱՁ։

Հայաստանը Չեռնոգորիայի հետ կիսում է 3-4-րդ տեղերը այն երկրների շարքում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին։ Վարկանիշի առաջատարը Վրաստանն է (նախորդ տարվա հունվարից մինչև դեկտեմբեր գրանցվել է 13 000 իրավաբանական անձ), 2-րդ տեղը զբաղեցնում Է Ղազախստանը (6 100 ընկերություն):

Հիմա եթերում