Հայաստանը հայտնվել է բյուջետային հանգստի լավագույն երկրների ցանկում
25 Մայիսի 2023, 20:45
Հայաստանը հայտնվել է բյուջետային հանգստի լավագույն երկրների ցանկում: Այս վիճակագրությունը տրամադրել է ATOR-ը (Տուր օպերատորների ասոցիացիան):
ATOR փորձագետները հիմնվում են Cotswold Outdoor վերլուծական ընկերության ուսումնասիրության արդյունքների վրա, որը հաշվի է առել հանրակացարանների և անվճար տեսարժան վայրերի քանակը, ինչպես նաև սննդի գները խանութներում:
Ինչպես պարզել են զբոսաշրջության ոլորտի մասնագետները, 30-ից 90 դոլար գումարով Հայաստանում հնարավոր է անցկացնել չորս օր և երեք գիշեր։
Այս գումարը բավարար է ինչպես հանրակացարանում տեղավորվելու, այնպես էլ հասարակական տրանսպորտով տասը ուղևորությունների համար։