Հայաստանը հերթական մեդալներն է ապահովել բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում

01 Դեկտեմբերի 2023, 00:00

Սպորտ

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների Աշխարհի առաջնությունում Հայաստանը 5-րդ մեդալն է ապահովել: 52 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Արեն Խառատյանը հիանալի մենամարտ է անցկացրել:

3-րդ ռաունդում հայ մարզիկը մեծացրել է ճնշումը և նոկդաունի ենթարկել մրցակցին։ Գրանցվել է հաղթանակ 5-0 հաշվով:

Հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականին բերել է Արգիշտի Հակոբյանը։

66 կգ քաշայինների կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթել է խորվաթ Մատիյա Բերենդին և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով 6-րդ մեդալը Հայաստանի հավաքականի համար: