Հայաստանը հետխորհրդային տարածքի լավագույն երկիրն է ռուսների համար. Էդուարդ Վարդանյան
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարտիկ Էդուարդ Վարդանյանը հայտարարել է, որ իրեն հարմար է Ռուսաստանում բնակվելը, թեև բախվել է ազգայնականության հետ:
«Ինձ հայ եմ համարում, բայց դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ես ինձ ասոցացնում եմ Ռուսաստանի հետ, թե ոչ։ Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Իսկ այն, որ ես բախվել եմ ազգայնականության հետ, ակնհայտ է։
Հայաստանը հետխորհրդային տարածքի լավագույն երկիրն է ռուսների համար։ Այնտեղ ոչ մի ռուսատյացություն չկա։ Բայց ինձ հարմար է Ռուսաստանում։ Եթե հիմա ցանկանամ ինչ-որ տեղ տեղափոխվել, ապա միայն Հայաստան։ Եթե կանչեն ԱՄՆ՝ ելույթ ունենալու, այնտեղ չեմ ապրի։
Իսկ ընդհանրապես ես կապրեի կամ Հայաստանում, կամ Ռուսաստանում», — «առաջնության» թղթակցի հետ զրույցում ասել է Վարդանյանը։