Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա

21 Մարտի 2025, 11:56

Քաղաքականություն

Հայաստան Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ մարտի 21-31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։

Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», — ասված է նախագծում։